Թուրքիայում ձերբակալվել են ՌԴ չորս քաղաքացիներ՝ ռազմական և քաղաքական լրտեսության
Թուրքիայում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության չորս քաղաքացիներ, Ուզբեկստանի և Ուկրաինայի մեկ քաղաքացիներ՝ ռազմական և քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ձերբակալվածներն են Ռուսաստանի քաղաքացիներ Աբդուլլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բեսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը, Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ Իգոր Էֆրիմը և Ամիր Յուսուպովը:


