Թուրքիայում բռնել են կենդանաբանական այգուց փախած առյուծին
Թուրքական առողջարանային Անթալիա քաղաքում կենդանաբանական այգուց փախած և մարդուն ծանր վիրավորած առյուծին բռնել և վնասազերծել են, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Մանավգաթ շրջանի կենդանաբանական այգու վանդակից դուրս պրծած առյուծը հարձակվել էր տեղի բնակչի վրա։
Կենդանուն որսալու աշխատանքներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, հիշեցնում է РИА Новости-ն։