կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Թուրքիայում բարձրացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը

Թուրքիայում բարձրացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը

Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ բարձրացել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման վճարը, գրում է ermenihaber.am-ը:

Նախկինում գործող 243.035 լիրա (2մլն 328.114 դրամ) գումարի չափն ավելացել է և դարձել 280.875 լիրա (2 մլն 695.059 դրամ):

Նշվում է, որ հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 15.57%-ով:

 

  • Կիսվել: