ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայում ակտիվիստները ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորականի. կա 13 ձերբակալված

Թուրքիայում ակտիվիստները ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորականի. կա 13 ձերբակալված

Թուրքիայում ակտիվիստները հարձակվել են ամերիկացի զինվորականի վրա և ծեծի ենթարկել։ 13 մարդ ձերբակալվել է։

Զինվորականն իջել էր USS Wasp դեսանտային նավից, որն ուղարկվել էր տարածաշրջան՝ Իսրայելը պաշտպանելու նպատակով և ժամանակավորապես կանգ էր առել Իզմիրում։

ԱՄՆ-ից հաստատել են, որ Թուրքիայում ակտիվիստները հարձակվել են ամերիկացի զինվորականի վրա և ծեծի ենթարկել:

«Մենք հաստատում ենք, որ ԱՄՆ զինծառայողներն այսօր հարձակման զոհ են դարձել Իզմիրում, բայց ներկայումս գտնվում են անվտանգության մեջ: Մենք շնորհակալություն ենք հայտնում թուրքական իշխանություններին արագ արձագանքելու և միջադեպի հետաքննությունը նախաձեռնելու համար»,- հայտնում են այդ երկրի դեսպանությունից։ 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: