ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայում  աղետի գոտում փրկարարի հագուստով մտել են լքված տները եւ թալանել

Թուրքիայում աղետի գոտում փրկարարի հագուստով մտել են լքված տները եւ թալանել

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ձերբակալվել են անձիք, ովքեր փրկարարների հագուստով մտել են փլուզման վտանգի պատճառով լքված տները եւ թալանել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆայում ոստիկանները երկրաշարժի ռիսկի պատճառով լքված շենքերի մոտ նկատել են կասկածելի տղամարդկանց եւ կանգնեցրել։ Պարզվել է, որ տղամարդիկ ճարել եւ հագել են փրկարարի հագուստ, եւ զբաղված են եղել երկրաշարժի վտանգի պատճառով տանտերերի լքած տները թալանելով։

  • Կիսվել: