երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել՝ Քահրամանմարաշում և Ադըյամանում

Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել՝ Քահրամանմարաշում և Ադըյամանում

Թուրքիայում շարունակվում են երկրաշարժեր գրանցվել․ հերթականը գրանցվել է Քահրամանմարաշի շրջանում՝ 4,4 մագնիտուդով, Ադըյամանում՝ 4,2 մագնիտուդով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի և Սիրիայի տարածքում ուժգին երկրաշարժ էր գրանցվել, ինչի հետևանքով այս պահին զոհերի թիվը գերազանցում է 60 հազարը։ Թուրքիայում զոհերի թիվն անցել է 44 հազարը։ 1,25 միլիոն մարդ անօթևան է դարձել։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո մի քանի հազար հետցնցում է գրանցվել աղետի գոտում։

  • Կիսվել: