հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիային պատկանող բեռնատար նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի hարձակման. կան տուժածներ

Թուրքիային պատկանող բեռնատար նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի hարձակման. կան տուժածներ

Թուրքիային պատկանող չորաբեռնատար նավը նախօրեին՝ մայիսի 28-ին, Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ-ից հայտնել են, որ նավում գտնվող քաղաքացիների վիճակին ուշադիր հետևում է Օդեսայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը:

՛՛Սև ծովում պատերազմի վերջին էսկալացիայի հետ կապված ռիսկերի ու սպառնալիքների վերաբերյալ մեր մտահոգությունը մեր տարածաշրջանի համար, ինչպես նաև մեր երկրի վրա դրա հնարավոր բացասական հետևանքների մասին մեր նախազգուշացումները բոլոր մակարդակներում հայտնվում են խնդրում ներգրավված բոլոր կողմերին։ Մենք կրկնում ենք մեր նախազգուշացումը բոլոր շահագրգիռ կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անվերահսկելի էսկալացիայի։ Սև ծովում քաղաքացիական նավերի նավագնացության անվտանգության ապահովման և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու մեր կոչերն ուժի մեջ են մնում:

Մենք հիշեցնում ենք համապատասխան կողմերին, որ պատրաստ ենք մշակել տարածաշրջանային պատկանելության սկզբունքի վրա հիմնված և արդյունքին միտված միջոցներ՝ էսկալացիան կանխելու և խաղաղության գործընթացն արագացնելու համար՛՛,-ասված է Թուրքիյաի Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: