Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները Մոսկվայում վաղը հանդիպում կանցկացնեն
Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները Մոսկվայում վաղը հանդիպում կանցկացնեն, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ քառակողմ հանդիպումից բացի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն սիրիացի պաշտոնակցի հետ կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունները:
Հավելենք, որ դիվանագիտական կապերը խզած Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր է ստանձնել Մոսկվան:
Սիրիական ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտությունում Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Ասադի կառավարությանը, Անկարան՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներին: