շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայի նախագահն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը

Թուրքիայի նախագահն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է համազգային հանրաքվեի դնել երկրի սահմանադրությամբ կանանց հիջաբ կրելու իրավունքի ամրագրման հարցը։

«Եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի», – ասել է Էրդողանը` շաբաթ օրը մեկնաբանելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությունը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։ Այս  մասին Էրդողանը հայտարարել է հարավարևելյան Մալաթիա քաղաքում ելույթի ժամանակ։

Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր փոփոխություններ պատրաստել հիմնական օրենքում՝ ապահովելով կանանց՝ մուսուլմանական հագուստ կրելու իրավունքը։

 

  • Կիսվել: