Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների բողոքների վերաբերյալ կեղծ դատական նիստը
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների բողոքների վերաբերյալ կեղծ դատական նիստը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել ամբաստանյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի այսպես կոչված «պաշտպանները»։
Նշվում է, որ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։
Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։
Հաջորդ շինծու դատական նիստը կանցկացվի հուլիսի 21-ին։



