երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածների

Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածների

 Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել 32 մարդու:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

Թուրքիայի Մալաթիայի արևելյան նահանգում փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը Յեշիլյուրթ բնակավայրի շրջանն է, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Մալաթիայում 340 հազար մարդ է բնակվում:

Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին:

  • Կիսվել: