Թուրքիայի հետ հարաբերություններում քայլ առ քայլ արձանագրվում է առաջընթաց. Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «To Vima» թերթին, որի ընթացքում հայտարարել է, որ Աթենքը ցանկանում է լավ հարաբերություներ պահպանել բոլոր հարևան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Գերապետրիտիսի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններում լավ մթնոլորտ է տիրում և քայլ առ քայլ արձանագրվում է առաջընթաց։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` արտգործնախարարը նշել է․ «Ցանկանում ենք Թուրքիայի հետ հաստատել արդյունավետ երկխոսություն։ Կարծում ենք, որ իներցիան վեճերը լուծելու տարբերակ չէ։ Կա երկխոսության հիմք, որը կբերի փոխշահավետ համաձայնության։ Քաղաքացիական պաշտպանությունը, միգրացիոն քաղաքականությունը և զբոսաշրջությունը այն ոլորտներներն են, որտեղ կարելի է ձեռք բերել դրական պայմանավորվածություններ»։