կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում սեպտեմբերի 7-ի ցերեկը 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է թուրքական ucsutun.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։
 
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ` երկրաշարժը գրանցվել է Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում։
 
Ստորգետնյա ցնցումները եղել են  26.02 կմ խորության վրա։
 
Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և զոհեր չկան։

  • Կիսվել: