Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
Հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում։
Ինչպս հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ինքն ու իր ամերիկացի գործընկերը քննարկել են զարգացումները Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում, Կովկասում, ինչպես նաև թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։
Այլ մանրամասներ հայտնի չեն: