երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա կամրջի շինարարությունը

Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա կամրջի շինարարությունը

Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հայտնել է, որ Սիրիայում Եփրատ գետի վրայով կամրջի կառուցումն ավարտվել է։ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ կառուցված կամուրջը փոխարինել է ջրհեղեղի հետևանքով ավերված հին կամրջին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը միասին կառուցում են ապագան, նույնիսկ խաղաղ ժամանակներում։

Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան էլ նշել է, որ կամուրջը կառուցվել է Դեյր էզ Զորի բնակիչների տրանսպորտային հարցերը թեթևացնելու համար։

  • Կիսվել: