կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Թուրքիան ու Պակիստանը համատեղ կմշակեն հարվածային անօդաչու թռչող սարքեր

Թուրքիան ու Պակիստանը համատեղ կմշակեն հարվածային անօդաչու թռչող սարքեր

Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ: TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում, տեղեկացնում է Անադոլուն:

Հաղորդվում է, որ պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն հիմնել:

TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը վստահություն է հայտնել, որ Պակիստանի հետ պայմանագիրը օգուտ կբերի Թուրքիայի ԱԹՍ արդյունաբերությանը:

 

  • Կիսվել: