Թուրքիան ստորագրել է «COP31»-ը հյուրընկալող երկրի համաձայնագիրը
«ԲՈՆՆ կլիմայի փոփոխության համաժողովի» 2-րդ օրը «COP31»-ի նախագահ, Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը ստորագրել է «COP31-ը հյուրընկալող երկրի համաձայնագիրը», գրում է ermenihaber.am-ը:
Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Քուրումը մասնակցել է պաշտոնական ստորագրման արարողությանը և արձանագրությունը ստորագրել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ:
Թուրք նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարության հետ կառուցողական համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակի ընդլայնվել։ Բացի այդ, «ԲՈՆՆ» ծրագրի շրջանակներում Քուրումը մի շարք հանդիպումներ է անցկացրել COP31-ի հյուրընկալման գործընթացի վերաբերյալ։
Նա նաև առանձին քննարկումներ է ունեցել՝ «Աֆրիկյան կլիմայական բանակցային խմբի», «Փոքր կղզի-պետությունների բանակցային խմբի» (AOSIS), 11 երկրներից բաղկացած «Հովանոց բանակցային խմբի» (Umbrella), «Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների խմբի», «Արաբական երկրների խմբի», ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի փոխնախարար Յոխեն Ֆլասբարտի հետ։



