շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թուրքիան Սիրիայից իր զորքերի դուրսբերման հնարավորությունը կապում է այդ երկրի նոր սահմանադրության ընդունման հետ

Թուրքիան Սիրիայից իր զորքերի դուրսբերման հնարավորությունը կապում է այդ երկրի նոր սահմանադրության ընդունման հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությունը կապում է Սիրիայի նոր սահմանադրության ընդունման և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, մասնավորապես, ասել է. «Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունման, ազատ ընտրությունների անցկացման, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման հարցերում։

Միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:

  • Կիսվել: