շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թուրքիան ռեկորդային բյուջե է հատկացրել տիեզերական և ավիացիոն ոլորտին

Թուրքիան ռեկորդային բյուջե է հատկացրել տիեզերական և ավիացիոն ոլորտին

Թուրքիան «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում տիեզերական և ավիացիոն նախագծերի համար հատկացրել է 8.7 մլրդ լիրա։ Ըստ այդմ՝ կանցկացվեն արբանյակային նոր տեխնոլոգիաների հետազոտություններ և մշակումներ։ Նշվում է, որ այդ ոլորտին 2025-ին հատկացվել էր 5.5 մլրդ դոլար, իսկ 2026-ի համար հատկացված բյուջեն համարվում է ռեկորդային, գրում է ermenihaber.am-ը: 

Աղբյուրը նշում է, որ Թուրքիան տիեզերքը սահմանում է որպես «Տիեզերական հայրենիք» և աննախադեպ բյուջե է հատկացնում այդ ոլորտին։ Բացի այդ, Թուրքիան նաև պատրաստվում է հյուրընկալել «Միջազգային աստղագիտական ​​​​կոնգրեսը» (IAC), որը տեղի կուեննա 2026-ի հոկտեմբերի 5-ից 9-ընկած ժամանակահատվածում։

Անթալիայում կայանալիք կոնգրեսը կմիավորի տիեզերքի և ավիացիայի ոլորտի իշխանություններին, կառավարություններին, գիտնականներին և ներդրողներին։

  • Կիսվել: