Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեքում հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Թուրքիան զբաղվում է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ: Ե՛վ մենք, և՛ պարոն Պուտինն ակնկալում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը որքան հնարավոր է շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ գործընթացը սկսվի որքան հնարավոր է շուտ, և որ խաղաղություն տիրի»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Պուտինը ուրախություն չի զգում հակամարտության պատճառով:
«Ուրախանո՞ւմ է արդյոք սրանով Պուտինը: Ո՛չ: Նա նույնպես ակնկալում է, որ ամեն ինչ որքան հնարավոր է շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով: Մենք պարոն Պուտինին հասկացրել ենք, որ պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ խաղաղության համար: Մենք պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը այդ նպատակին հասնելու համար», - ասել է Էրդողանը:



