Թուրքիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների դրական արդյունքը․ Քուրթուլմուշ
Թուրքիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների դրական արդյունքը։ Այս մասին Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների Խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա ընդգծել է, որ հույս ունի, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի պայմանները լիովին կպահպանվեն.
«Մենք հուսով ենք, որ ընթացող բանակցությունները դրական արդյունք կտան և կնպաստեն տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը»։


