երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թուրքիան միակ երկիրն է, որը ԼՂ հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի արել. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար

Թուրքիան միակ երկիրն է, որը ԼՂ հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի արել. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որում այն աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի:

«Այս հարցում չի կարող լինել ռազմական հաղթանակ, այսպիսով հրադադարը պետք է իրականացվի:  Այն, ինչ մենք այսօր կարող ենք տեսնել, այն է, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասակար է»,-ասել է նա:

  • Կիսվել: