երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որևէ ժողովրդական զանգված չեն ներկայացնում, նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ղեկավարի շնորհիվ հայտնվել են Ազգային ժողովում, և այն մարդիկ, որոնք իրենց ձայն են տվել դրա համար, վստահ եմ՝ հաջորդ անգամ ձայն չեն տալու»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելեց, որ իշխող ուժում այդ գործընթացը ոչ միայն չի քննարկվում, այլև որևէ քաղաքական նշանակություն չունի իրենց համար։ 

«Մեկ-մեկ իրար նյութեր ենք ուղարկում և ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունն Էդմոն Մարուքյանին ծնեց որպես քաղաքական գործիչ։ Եվ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը»,-եզրափակեց Սիմոնյանը։

 

  • Կիսվել: