Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանում
Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանում և զգուշացրել, որ Մերձավոր Արևելքում կարող է «ևս մեկ հումանիտար աղետ» տեղի ունենալ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում, որը ավելի է խորացնում տարածաշրջանի անկայունությունը»:
Նշվում է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող «ցեղասպանական և կոլեկտիվ պատժի քաղաքականությունը», այս անգամ՝ Լիբանանում, «տարածաշրջանում կհանգեցնի ևս մեկ հումանիտար աղետի»։
Հավելենք, որ Իսրայելի բանակն այսօր հայտարարել է, որ սկսել են այսպես կոչված «սահմանափակ ցամաքային գործողություններ» Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դեմ։


