ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիան կարեւոր է ՆԱՏՕ-ի համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Թուրքիան կարեւոր է ՆԱՏՕ-ի համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտպանում է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի գործողության հանդեպ իր դիրքորոշումը և հայտարարում է, որ ռազմական դաշինքը չպետք է կորցնի միասնականությունը ԻՊ-ի դեմ պայքարում, տեղեկացնում է Reuters-ը։

Դաշինքում պառակտումը ծագել էր այն բանից հետո, երբ Թուրքիան անցյալ շաբաթ սկսեց ներխուժումը Սիրիա։ ԵՄ կառավարությունները սպառնում են պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ։

«Մենք չպետք է սպառնալիքի տակ դնենք այն հաջողությունները, որոնց հասել ենք մեր ընդհանուր թշնամու հանդեպ»,-ասել է Սթոլթենբերգը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նիստում:

«Թուրքիան կարեւոր է ՆԱՏՕ-ի համար: Մենք վտանգի տակ ենք դնում միասնականությունը, որի կարիքն ունենք Իսլամական պետության դեմ պայքարում»,- ասել է նա:

  • Կիսվել: