Թուրքիան հայտարարել է Սիրիայում 20 բնակավայրերի գրավման մասին
Թուրքական բանակի և նրանց կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում տեղակայված 20 բնակավայրերի վրա, տեղեկացնում է Al-Hadath-ը:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը և սիրիական ընդդիմության զինյալները փակել են Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկ և Քոբանի գավառական կենտրոնի միջև ընկած ճանապարհը: Նրանց հաջողվել է գրավել նաև Թել Թամեր, Այն-Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների խաչմերուկում գտնվող անցակետը:
Հաղորդվում է նաև, որԹուրքական ռազմաօդային ուժերն ու հրետանին ինտենսիվորեն հարվածում են սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքին, որտեղ պաշտպանվում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, որոնք անդամագրված են «Դեմոկրատական Սիրիայի կոալիցիային»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում Սիրիայում՝ պատճառաբանելով, թե պայքարում է քուրդ ահաբեկիչների դեմ: Թուրքիայի գործողություններն արդեն դատապարտել են բազմաթիվ երկրներ: