Թուրքիան անհանգստացած չէ պատժամիջոցների սպառնալիքներից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան անհանգստացած չէ պատժամիջոցների սպառնալիքներից և շարունակելու է գործողությունները Սիրիայում:
«Մեր խնդիրն է քշել ահաբեկիչներին մեր սահմանից 32 կիլոմետր հեռու»,-ասել է Էրդողանը: Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Անկարան շարունակում է բանակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջ և Քոբանի քաղաքների խնդրի շուրջ:
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված գործողությունների հետևանքով հարյուրավոր զոհեր կան: