կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան ունի

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան ունի

Թուրքիան Ջահիտ Բախչիին նշանակել է Ադրբեջանում դեսպան, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը:

Նշվում է, որ այդ պաշտոնում Բախչին կփոխարինի Էրքան Օզորալին:

՛՛Համաձայն հրամանագրի՝ Ջահիտ Բախչին նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան՛՛, - ասել է աղբյուրը:

  • Կիսվել: