երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թուրքիա-Իրաք համաձայնագրում հրթիռակոծումների ինտենսիվացման հող նախապատրաստող ռազմական կետեր կան

Թուրքիա-Իրաք համաձայնագրում հրթիռակոծումների ինտենսիվացման հող նախապատրաստող ռազմական կետեր կան

Իրաքի «Koye» համալսարանի պրոֆեսոր Դերյա Մուհամեդն անդրադարձել է Իրաքի և Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի և քրդական խմբավորումների հանդեպ վարվող քաղաքականությանը։

Պրոֆեսորը նշել է, որ Իրաքը «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) հետ ունեցած համագործակցությունից հետո Թուրքիայի վտանգավոր ծրագրերի մասն է դարձել։

 

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրաքի միջև կնքված «Անվտանգության համաձայնագիրը»  մեծացրել է Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի քրդական տարածնքերի հնարավոր օկուպացման հավանակնությունը։

Մուհամեդն ընդգծել է, որ այդ համաձայնագրում եղել են թուրքական պետության հարձակումների և հրթիռակոծումների ավելի ընդլայնման և ինտենսիվացման համար հող նախապատրաստող քաղաքական և ռազմական կետեր։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարների միջև օգոստոսի 15-ին էր ստորագրվել «Ռազմական, անվտանգային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին հուշագիր»։

Աղբյուրը՝ Ermenihaber

  • Կիսվել: