երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Թունիսի խոշորագույն կուսակցությունը քաղաքական երկխոսության կոչ է արել

Թունիսի խոշորագույն կուսակցությունը քաղաքական երկխոսության կոչ է արել

Թունիսի ամենամեծ կուսակցությունը` չափավոր իսլամիստական Ennahda-ն, քաղաքական երկխոսության կոչ է արել` երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար` նախագահին մեղադրելով հեղաշրջման մեջ, երբ նա հեռացրեց վարչապետին եւ դադարեցրեց խորհրդարանի աշխատանքը:

Ennhahda-ն իր կողմնակիցներին կոչ է արել չվերսկսել նստացույցը խորհրդարանի առջեւ եւ խուսափել բողոքի ցույցերից` դրա առաջնորդ Ռաչեդ Գաննուշիի` փողոց դուրս գալու նախորդ կոչից հետո:
 
Չնայած կուսակցության որոշ բարձրաստիճան անդամներ ցանկանում էին ներկայություն պահպանել փողոցում, դրա առաջնորդները նախընտրեցին խուսափել հետագա սրացումներից, հայտարարել են Ennahda-ի երկու պաշտոնյաները:
 
Երեքշաբթի առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքը դատարկ էր, որտեղ երկուշաբթի օրը բախումներ էին տեղի ունեցել Ennhahda-ի ու Նախագահ Քաիս Սաիդի հարյուրավոր կողմնակիցների միջեւ: Ennhahda-ի կողմնակիցները երկուշաբթի գիշերը լքեցին խորհրդարանը եւ այլեւս չվերադարձան: Թունիսը բախվում է իր ամենամեծ ճգնաժամին 2011-ի հեղափոխությունից ի վեր: Սաիդն ասել է, որ իր գործողությունները համահունչ են սահմանադրական դրույթին, որը թույլ է տալիս արտակարգ միջոցառումներ իրականացնել արտակարգ իրավիճակների ժամանակ:
 
Ennahda-ն եւ խորհրդարանի հաջորդ երեք խոշոր կուսակցություններն այդ քայլը որպես հեղաշրջում են որակել:
 
Թունիսյան քաղաքական աղբյուրը նշում է, որ Ալժիրը ստիպել է Սաիդին եւ նրա հակառակորդներին հրաժարվել ցանկացած առճակատումից` խուսափելու համար հետագա ապակայունացումից կամ միջամտությունից որեւէ արտաքին ուժերի կողմից:
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաիդի հետ զրույցում կոչ է արել նրան «հավատարիմ մնալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին»:
 
Սաիդը դեռ չի հայտարարել նոր ժամանակավոր վարչապետին եւ հայտարարել է, որ կփոխի պաշտպանության եւ արդարադատության նախարարներին:

  • Կիսվել: