Ծովային շրջափակման ուժի մեջ մտնելուց հետո Թրամփը նախազգուշացրել է Իրանին
Իրանական նավատորմը գտնվում է ծովի հատակին, իսկ 158 նավերը լիովին ոչնչացված են: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք չենք վնասել նրանց փոքրաթիվ, ինչպես նրանք են անվանում, «արագընթաց հարձակողական նավակներին», քանի որ մենք դրանք լուրջ սպառնալիք չենք համարել։
Զգուշացում. եթե այդ մոտորանավակներից որևէ մեկը մոտենա, այն անմիջապես կոչնչացվի նույն ոչնչացման համակարգով, որը մենք կիրառում ենք ծովում նավարկող նավակների վրա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։ Այն արագ և դաժան է։ Ծովով կամ օվկիանոսով Միացյալ Նահանգներ մտնող թմրանյութերի 98.2%-ը կանխվել է»,-նշել է նա։


