երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թրամփը Պաղեստինի ղեկավարին խոստացել է ջանքեր ներդնել Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու ուղղությամբ

Թրամփը Պաղեստինի ղեկավարին խոստացել է ջանքեր ներդնել Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին խոստացել է ջանքեր ներդնել, որ Գազայի հատվածում պատերազմին վերջ տրվի, տեղեկացնում է Axios-ը։

Նշվում է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Աբբասը հայտարարություն է տարածել ու պաշտոնապես շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իր հայտարարությունում պատրաստակամություն հայտնել համագործակցել նրա հետ՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման գործում։

Իր հերթին Թրամփը վերահաստատել է Պաղեստինի ղեկավար Աբբասի, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային այլ խոշոր դերակատարների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը։

  • Կիսվել: