Թրամփը մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիրը, որով մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Հռչակագրում ասված է. ՛՛Այսօր մեր ազգը հպարտությամբ նշում է ֆաշիզմի դեմ դաշնակիցների հաղթանակի 80-ամյակը, որը համաշխարհային պատմության մեջ մեծագույն հաղթանակներից մեկն է՛՛:
Թրամփը հիշեցրել է, որ նացիստական ռեժիմի դեմ պայքարում զոհվել է ավելի քան 250 հազար ամերիկացի: