հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Թրամփը հայտնել է, թե երբ է ցանկանում հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտնել է, թե երբ է ցանկանում հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն կգերադասեր նման հանդիպում անցկացնել այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմը մոտ կլինի ավարտին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Թրամփը, մասնավորապես, ասել է. «Ես ուզում եմ դա անել, երբ մենք պատրաստ լինենք խաղաղության համաձայնագիր կնքել»:

Նա հավելել է, որ հանդիպումը կարելի էր կազմակերպել «անհապաղ», սակայն ինքն ավելի նպատակահարմար է համարում սպասել հակամարտության ավարտին:

«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, բոլորի հետ: Դա հիանալի կլիներ բիզնեսի համար»,-նշել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: