Թրամփը հայտնել է Մեքսիկայի նախագահի հետ արդյունավետ զրույցի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։
Ըստ Թրամփի՝ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։
«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը»,-նշել է նա:
Թրամփն ընդգծել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։
«Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ»,-գրել է ԱՄՆ նախագահը:


