շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Թրամփի ներկայացուցիչներին մոսկովյան ռեստորանում հյուրասիրել են հատուկ ճաշացանկից ուտեստներ

Թրամփի ներկայացուցիչներին մոսկովյան ռեստորանում հյուրասիրել են հատուկ ճաշացանկից ուտեստներ

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդում է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոսկովյան ռեստորանում գործարար ճաշի ժամանակ հյուրասիրվել են հատուկ ճաշացանկից ուտեստներով։

Մոսկվա ժամանած Ուիթքոֆը և Քուշները, Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից առաջ, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետայցելել են ռեստորան, որտեղ նրանց հյուրասիրել են հատուկ ճաշացանկից ուտեստներ։

Դմիտրիևը և բանակցողները ռեստորանում անցկացրել են 3.5 ժամ։

  • Կիսվել: