Թեհրանը Վաշինգտոնին է արտահանձնել 2024-ից իր երկրում պահող ամերիկուհուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը 2024-ից Իրանում պահվող ԱՄՆ քաղաքացուն թույլ է տվել լքել երկիրը։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում՝ հավելեով, որ Իրանն ամերիկուհուն ապօրինի էր պահում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը գնահատում է Թեհրանի «բարի կամքի դրսևորումը»։


