շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

 Ճապոնիայի Նոտոյի թերակղզում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Փրկարարները փլատակներում շարունակում են որոնողական աշխատանքները՝ փորձելով հնարավորինս շուտ գտնել մարդկանց՝ նախքան կանխատեսված ցրտի և հորդառատ անձրևների սկսվելը։

Japan Today պարբերականը հաղորդում է, որ փլատակներում դեռ տասնյակ մարդիկ կան։ Ըստ մասնագետների՝ մարդկանց փլատակներից հանելու համար առանցքային է առաջին 72 ժամը, որից հետո ողջ մնալու հույսերը գնալով նվազում են։

_w850 (1).jpg (210 KB)

«Ավելի քան 40 ժամ է անցել։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, և կարծում եմ, մենք վճռական պահի ենք հասել։ Մենք հաղորդումներ ենք ստացել, որ փլուզված շենքերի տակ շատերը դեռ սպասում են փրկության», - լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

_w850 (3).jpg (105 KB)

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին երկրաշարժից տուժած Իսիկավայի պրեֆեկտուրայում ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժին մինչ այս էլ հաջորդել էին տասնյակ հետցնցումներ։

_w850 (4).jpg (201 KB)

_w850 (5).jpg (193 KB)

  • Կիսվել: