ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Ճապոնիայում դպրոցականներին վրաերթի ենթարկած վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց

Ճապոնիայում դպրոցականներին վրաերթի ենթարկած վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած 28-ամյա վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց։

Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

«Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց»,-ոստիկանության ներկայացուցիչներին խոստավանել է նա։

Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։

Ավելի վաղ NHK-ն հայտնել էր, որ մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների, երբ նրանք դուրս են եկել դպրոցից։ Յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ 

 

  • Կիսվել: