շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել

Առավոտյան 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզու մերձակայքում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է եղել Հյուգա Նադա ծովում, 30 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Կյուսյու կղզում, Սիկոկու կղզու արևմուտքում և հարավում։

Օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել Կոտիի, Միյաձակիի, Օիտայի և Կագոշիմայի պրեֆեկտուրաներում՝ նշելով, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 1 մետրի։ 

Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ ծառայությունները, հաղորդում է, որ երկրաշարժից հետո սկսվել է ցունամի, որի ալիքների բարձրությունը Կյուսյու կղզու հարավարևմտյան մասում եղել է մինչև 80 սմ: Սեյսմոլոգները տեղի բնակիչներին նախազգուշացրել են զգոնություն պահպանելու և ալիքների հնարավոր կրկնվելու մասին: 

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: