շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է կենտրոնասիական շրջագայությունը, որի ընթացքում պետք է մասնակցեր Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ Ղազախստանում նախատեսված հանդիպմանը։ Այս մասին Կիսիդան հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Որոշում է կայացվել չեղարկել այցերը Կենտրոնական Ասիայի երկրներ և Մոնղոլիա», - Կիսիդայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր ջանքերը կուղղվեն իրավիճակի մոնիթորինգին և Նանկայի ճեղքում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստմանը։ 

Կիսիդան պետք է օգոստոսի 9-10-ին պաշտոնական այց կատարեր Ղազախստան և մասնակցեր «Կենտրոնական Ասիա + Ճապոնիա» երկխոսության առաջին գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ նրա բանակցությունները նախատեսված էին օգոստոսի 10-ին։ Բացի այդ, շրջագայության ընթացքում Կիսիդան մտադիր էր այցելել Ուզբեկստան և Մոնղոլիա:

 

  • Կիսվել: