երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ճապոնիան եւ Նոր Զելանդիան մտադիր են ՆԱՏՕ-ի ուժեր բերել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

Ճապոնիան եւ Նոր Զելանդիան մտադիր են ՆԱՏՕ-ի ուժեր բերել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

AUKUS դաշինքի հետ երկխոսություն վարելու Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի պլաններն ուղղված են այն բանին, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժ բերվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ): Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:

«Զարմանալի չԷ, որ «հնդկա-խաղաղօվկիանոսյան» ստրատեգները հարկադրված են եղել այդպիսի միջոց ստեղծել QUAD-ի հանդեպ, ինչպես ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա (AUKUS) «առաջ մղված եռակողմ գործընկերությունն Է անվտանգության ոլորտում»՝ նրանում ամրագրելով հիմնական ռազմա-ստրատեգիական բաղադրիչը»,-ասել Է Մորգուլովը:
 

Նա նշել Է, որ «հատկանշական Է ԱՄՆ-ի տարածաշրջանային համախոհների՝ Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի համաժամանակյա արձագանքը, որոնք հավաքվել են, ինչպես նրանք դա նշել են, սկսելու «շփումներ հաստատել» «եռյակի» հետ:

«Խնդիրն ակնհայտ Է. հարթակ ձեւավորել նատօ-ական ռազմական ներուժի՝ ԱԽՏ-ում բարեպատեհ հաստատման համար»,- ասել Է Մորգուլովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: