Թբիլիսիում փորձում են տապալել նույնասեռականների ասին ֆիլմի ցուցադրությունը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր հինգ կինոթատրոնների թե՛ ներսում, թե՛ դրսում ոստիկանություն է կենտրոնացած, քանի որ քաղաքում լարված իրավիճակ է՝ «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ կապված, տեղեկացնում է aliq.ge-ն:
Ցուցարարները ցանկանում են տապալել «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որը նույնասեռական անձանց մասին է:
Իրավապահների թիվը հատկապես մեծ է Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում, որի տարածքում հասարակական կարգը պահպանելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել: