կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Թբիլիսիի փոխքաղաքապետն ինքնասպան է եղել

Թբիլիսիի փոխքաղաքապետն ինքնասպան է եղել

Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո թաղամասի գլխավոր բաժնի ղեկավար Ավթանդիլ Գալդավայի խոսքով՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին ինքնասպանություն է գործել, գրում է aliq.ge-ն:

Այս մասին նա հայտնել է Էլոշվիլիի բնակարանի մոտ, որտեղ քրեագետ-փորձագետները շարունակում են հետաքննությունը։

«Հանցագործության հետքեր չկան, գործ ունենք ինքնասպանության հետ»,- ասել է Գալդավան։

Նշենք, որ Էլոշվիլիի դին տեղափոխվել է փորձաքննության՝ ազգային բյուրո։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին այսօր մահացած են գտել իր սեփական բնակարանում։

 

  • Կիսվել: