շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Թայվանը գրանցել է Չինաստանի ժողովրդական բանակի 28 ինքնաթիռ և 4 նավ, որոնք մոտենում են կղզուն

Թայվանը գրանցել է Չինաստանի ժողովրդական բանակի 28 ինքնաթիռ և 4 նավ, որոնք մոտենում են կղզուն

Թայվանը կղզուն հարող տարածքում գրանցել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 28 ինքնաթիռ և 4 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության՝ չորեքշաբթի օրը Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այսօր՝ ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի տարածքում հայտնաբերվել է 28 ինքնաթիռ և Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 4 նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զեկույցում նշվում է, որ 16 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը կամ մտել Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի։ Խոսքը, մասնավորապես, Սու-30, Ջ-11, Ջ-16 կործանիչների, Y-8 ռադարային հետախուզական ինքնաթիռի, BZK-005 հետախուզական անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև օդադեսանտային վաղ ազդարարման համակարգի և WZ-7-ի մասին է։ Թայվանի զինվորականներն արձագանքել են օդային պարեկների բարձրացման, ռադիոնախազգուշացումների տարածման և զենիթահրթիռային համակարգերի տեղակայման միջոցով:

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պարբերաբար իր ինքնաթիռներն ու նավերն է ուղարկում Թայվան՝ անցյալ տարվա օգոստոսի 2-3-ը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանում նման ուղեւորությունները համարվում են սադրանքներ և միջամտություն Չինաստանի ներքին գործերին։

  • Կիսվել: