Տաշքենդում ընթանում է Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը
Տաշքենդում տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Տաշքենդում գտնվող ԱՊԱ-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը պետական այցով ժամանել է Ուզբեկստան, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրի ղեկավար կազմի հետ։