շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է. Իրանի կառավարության խոսնակ

Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է. Իրանի կառավարության խոսնակ

ԻԻՀ կառավարության խոսնակն լրագրողների հետ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Չինաստանում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է.«Հարաբերությունների վերականգնումը ցույց տվեց, որ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է», գրում է parstoday.ir-ը:

Ալի Բահադորի Ջահրոմին այսօր լրագրողներին ասել է.«Կառավարության արտաքին քաղաքականությունն ի սկզբանե հիմնված է եղել բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության զարգացման վրա, և այլ երկրներ նույնպես ողջունել են հարաբերությունների վերականգնումը, որպեսզի տարածաշրջանը կառավարվի հենց տարածաշրջանի երկրների կողմից։

Նա ընդգծել է.-«Ասիացիներն առավել քան անցյալում ստանձնում Ասիայի կառավարման պատասխանատվությունը»։

Անդրադառնալով Հալաբջայի ռմբակոծության տարելիցին՝ Ալի Բահադորի Ջահրոմին ընդգծել է. -«Մենք գտնվում ենք Իրաքի բաասական ռեժիմի բանակի կողմից Հալաբջայի բնակչության քիմիական ռմբակոծման տարելիցի շեմին։ Տարածաշրջանի բռնատիրական ռեժիմները համաշխարհային և արևմտյան որոշ տերությունների աջակցությամբ 8 տարի շարունակ հարձակվել են մեր ժողովրդի վրա, որի մի օրինակն է այս ռմբակոծությունը»։

Ալի Բահադորի Ջահրոմին հավելել է. «Եթե որևէ համաշխարհային տերություն ցանկանա հակամարտության մեջ մտնել Իրանի ժողովրդի հետ, դա այլ արդյունք չի ունենա, քան Իրանի ժողովրդի հաղթանակը և թշնամիների պարտությունը,ինչը տեղի ունեցավ պարտադրյալ պատերազմի ժամանակ»:

  • Կիսվել: