«Թալիբանը» ծրագրում է կանանց վերադարձնել աշխատելու և սովորելու հնարավորությունը
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ԱԳ փոխնախարար Շեր Մոհամմադ Աբաս Ստանեկզայը հայտարարել է, որ Թալիբանը աշխատանքի և կրթության հասանելիություն կտրամադրի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին:
Փոխարտգործնախարարը բարձր է գնահատել երկրում հկ-ների գործունեությունը և նշել, որ կառավարությունը ցանկանում է աշխատանքի և նույնիսկ կրթության հնարավորություններ ստեղծել երկրի ողջ բնակչության համար՝ իսլամական ձևաչափի, ավանդույթների և շարիաթի կանոնների հիման վրա։