շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Թալիբան»-ը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին

«Թալիբան»-ը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսում են ռազմական գործողություն Պակիստանի բանակի դեմ: Նրանց խոսքով՝ դա Աֆղանստանի սահմանամերձ գյուղերին հասցված ավիահարվածներին իրենց պատասխանն է:

Աֆղանստանի պաշտպանության նախարար Մավլավի Մուհամմադ Յակուբ Մուջահիդը նախազգուշացրել է Պակիստանին, որ «ագրեսիայի ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»։

Ըստ «Թալիբան»-ի՝ Պակիստանի ավիահարվածի հետևանքով Արևելյան Աֆղանստանում զոհվել է 46 մարդ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։

Պակիստանի զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ գործողության ընթացքում, որը հիմնված էր հետախուզական տվյալների վրա, սպանել են Պակիստանում «Թալիբան» խմբավորման 13 զինյալի։Ի պատասխան՝ «Թալիբան»-ի ուժերը գրավել են մի քանի անցակետեր Պակիստանի հետ սահմանին՝ գործողություններն անվանելով «հատուցում»:

  • Կիսվել: