Թալան՝ աղետի գոտում, սկանդալային ձերբակալություն․ ինչ է կատարվում Թուրքիայում
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ու դրան հաջորդած հետցնցումներից ու մի շարք երկրաշարժերից հետո այդ երկրի հասարակությունը շարունակում է խիստ քննադատության ենթարկել կառավարությանն ու անձամբ նախագահ Էրդողանին։
Պարզվում է, որ աղետալի երկրաշարժից հետո Թուրքիայում սկանդալների նոր կծիկ է բացվում։ Այսպես, Թուրքիայում լուրջ մեղադրանքներ են հնչում նաև շինարարների դեմ, որոնք ակտիվ սեյսմիկ գոտիներում բազմահարկ շենքեր կառուցելիս չեն պահպանել շինարարական չափանիշները: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ստամբուլի օդանավակայանից բերման է ենթարկվել երկրաշարժից ավերված՝ 12 հարկանի բնակելի շենք կառուցած ընկերության ղեկավարը, որը փորձել է լքել երկրի տարածքը։ Նրա հետ համանման մեղադրանքով ձերբակալվել է ևս 8 հոգի։
Նրա մոտ խոշոր գումար է հայտնաբերվել, բացի այդ՝ մեղադրվում է անփութության մեջ, ինչը շուրջ հազար մարդու մահվան պատճառ է դարձել: